գլխավոր Իրադարձային Գորիսի փոխքաղաքապետին անգամ չգիտենք` ուր են տարել, շոու են ուզում անել. Վահե...

Գորիսի փոխքաղաքապետին անգամ չգիտենք` ուր են տարել, շոու են ուզում անել. Վահե Հակոբյան

Իմ տվյալներով՝ գիշերը Սյունիքում քսանից ավելի մարդ է բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Գրեթե բոլորը ապօրինի է եղել, մարդկանց խաբել են, առևանգել տեղ-տեղ։ Այս մասին քիչ առաջ Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ով աջակցելու է եկել ՔԿ-ում գտնվող Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին։

«Մեծ մասին նստեցրել են մեքենաները և անհայտ ուղղությամբ հեռացրել են անգամ մարզից։ Օրինակ Մենուային Հովսեփյան՝ Գորիսի փոխքաղաքապետին, անգամ չգիտենք ՝ որ ուղղությամբ են տարել և չգիտենք նաեւ այդպես մի շարք մարդկանց մասին։ Իշխանություն կոչվածները հիմա փորձում են մարդիկ գտնել Սյունիքից և անգամ Սյունիքից դուրս, ովքեր կգան ու տեսախցիկների առաջ կմեղանչեն։ Ուզում են իրենց հերթական շոուներից բերմադրել, թե տեսաք, իրականում ժողովուրդը սխալվել էր, բայց հետ կանգնեց»,- ասաց Վահե Հակոբյան։