գլխավոր Իրադարձային Սյունիքի մարզից, երեկվա դեպքերի առնչությամբ կա 52 ձերբակալված

Սյունիքի մարզից, երեկվա դեպքերի առնչությամբ կա 52 ձերբակալված

Երեկվանից իշխանությունը լծվել է Սյունիքում Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով, «դավաճան» վանկարկումներով դիմավորող անձանց, քաղաքապետերին բերման ենթարկելու գործին։  Թեպետ բողոքի մասնակիցներին ձերբակալելու կամ բերման ենթարկելու հիմքեր չկան, բայց, այնուամենայնիվ, Փաշինյանը չի մարսել իրեն անարգելու ակցիաները։

Լուսադեմին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանական ուժերը 5 ավտոբուսների ուղեկցությամբ տեղափոխել են Երևան, անհայտ ուղղությամբ տարել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ու ևս 8 հոգու, անհայտ ուղղությամբ են տարել նաև Շուռնուխի գյուղապետի եղբորը։

Այս պահին, Սյունիքի մարզից, երեկվա դեպքերի առնչությամբ կա 52 ձերբակալված։