գլխավոր COVID-19 Թուրքիայում 82 ժամով «լոքդաուն» է հայտարարվել

Թուրքիայում 82 ժամով «լոքդաուն» է հայտարարվել

Թուրքիայի իշխանություններն այսօրվանից մինչև կիրակի պարետային ժամ են մտցնում երկրում կորոնավիրուսի տարածման աճի ֆոնին: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը` հղում տալով երկրի ներքին գործերի նախարարությանը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ ապրիլի 23-ը պետական տոն է` Ազգային անկախության և երեխաների օր, այս շաբաթ փողոց դուրս գալու սահմանափակումը կսկսվի ապրիլի 22-ին ժամը 19:00-ին և կավարտվի ապրիլի 26-ին ժամը 05:00-ին»,-ասված  է փաստաթղթում:

Պարետային ժամի ընթացքում Թուրքիայի քաղաքացիները կարող են լքել իրենց տները միայն առավոտյան ժամը 10:00-ից-17:00-ն ընկած ժամանակահատվածում մթերային խանութներ, դեղատներ կամ բժիշկին այցելելու և շներին զբոսանքի հանելու համար: