գլխավոր Իրադարձային Ախալքալաքում 50-ամյա տղամարդ է ինքնասպան եղել

Ախալքալաքում 50-ամյա տղամարդ է ինքնասպան եղել

Ախալքալաքի Բարալեթ գյուղում 50-ամյա տղամարդ է ինքնասպան եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի բնակիչը:

«50-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է արել, նրան ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Գյուղի հիմնական բնակիչ չի համարվում, եկել էր ծնողներին օգնելու»,- ասաց տեղի բնակիչը:

Նա հայտնեց, որ ոստիկանության ծառայողներ են ժամանել, կատարվում են հարցաքննություններ ու հետաքննչական գործողություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: