գլխավոր Իրադարձային Գերմանիան կողմ է ՌԴ հետ առևտրատնտեսական կապերի խորացմանը

Գերմանիան կողմ է ՌԴ հետ առևտրատնտեսական կապերի խորացմանը

«Գերմանիան մտադիր է շարունակել առևտուրը Ռուսաստանի հետ և որոշել է աջակցել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությանը», – հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ։

Մերկելը նշել է, որ իր տպավորությամբ՝ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում եվրոպական որոշ պետություններ հակադրվող տեսակետներ ունեն, սակայն հարցը պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե մասնավորապես էներգետիկ ոլորտում ՌԴ հետ ինչ ծավալի առևտրային հարաբերություններ հաստատելու ցանկություն կա։ Այս համատեքստում Մերկելը նշել է․ «Գերմանիան որոշել է միանալ Հյուսիսային հոսք-2 նախագծին»։ 

Նա ընդգծել է նաև, որ Գերմանիան շարունակում է Ուկրաինային դիտարկել որպես դեպի Եվրոպա ռուսական գազի տրանզիտ երկիր։