գլխավոր Աշխարհ Իտալիայում պաշտոնյաները հազվագյուտ թռչուններ են կերել. նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել

Իտալիայում պաշտոնյաները հազվագյուտ թռչուններ են կերել. նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել

Իտալիայում հազվագյուտ երգեցիկ թռչուններ ուտելու համար կառավարության մի խումբ անանուն պաշտոնյաների նկատմամբ հետաքննություն է սկսվել, հաղորդում է The New York Post-ը։

Ինչպես մանրամասնում է թերթը, իտալական Բրեշիա քաղաքում ժանդարմերիայի աշխատակիցները, խախտելով կորոնավիուսի ֆոնին սահմանված արգելափակումները, մասնակցել են գաղտնի խնջույքին և հազվագյուտ և որսի համար արգելված թռչուններ, այդ թվում՝ կարմիր քրոսբիլներ, կարմրակատար, ազնվասարեկ են կերել։

Ճաշին ներկա է եղել շուրջ 20 պետական պաշտոնյա։

Բացի վայրի բնության պաշտպանության և որսի մասին օրենքների խախտումից, նրանք մեղավոր են համարվում կորոնավիրուսի ֆոնին սահմանված արգելափակումները խախտելու համար։

Նշվում է, որ Եվրոպայի որոշ մասերում երգեցիկ թռչունները համարվում են նրբուտեստ։