գլխավոր Իրադարձային ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը վերադառնում է Վաշինգտոն՝ խորհրդակցությունների

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը վերադառնում է Վաշինգտոն՝ խորհրդակցությունների

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է, որ մեկնում է Վաշինգտոն՝ խորհրդակցությունների և Մոսկվա կվերադառնա մի քանի շաբաթվա ընթացքում։

«Կարևոր եմ համարում ուղիղ շփումը և ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև հարաբերությունների քննարկումը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի իմ նոր գործընկերների հետ՝ Վաշինգտոնում։ Մոսկվա կվերադառնամ առաջիկա շաբաթների ընթացքում՝ մինչ նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի հանդիպումը»,- ասել է Ջոն Սալիվանը՝ ՏԱՍՍ գործակալությանը։

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը Վաշինգտոն է մեկնելու այս շաբաթ։