գլխավոր Աշխարհ Էրդողանի կուսակցության մամուլի խոսնակը պնդում է, թե Թուրքիան չի ծրագրում վարձկաններին ուղարկել...

Էրդողանի կուսակցության մամուլի խոսնակը պնդում է, թե Թուրքիան չի ծրագրում վարձկաններին ուղարկել Դոնբաս

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայտարարել իրականությանը չեն համապատասխանում լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց, Թուրքիան մտադիր է Սիրիայից գրոհայիններ տեղափոխել Դոնբաս։

«Դա տրամաբանական չէ։ Մենք Ռուսաստանի հետ Սիրիայում գործում ենք միասին ենք, ամուր բարիդրացիական հարաբերություններ ենք զարգացնում։ Նույնը՝ Ուկրաինայի հետ։ Առաջարկում ենք այդ երկրներին ելք գտնել դիվանագիտական ճանապարհով՝ ԵԱՀԿ միջնորդությամբ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով», – լրագրողների հետ հանդիպմանն ասել է Չելիքը։

Նա նաև շեշտել է նաև, որ Թուրքիան շարունակում է չճանաչել Ղրիմի կցում Ռուսաստանին։