գլխավոր Գլխավոր Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 30-ի նիստի` Օնիկ Գասպարյանի զեկույցի արձանագրության գաղտնազերծված ձայնագրություն է...

Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 30-ի նիստի` Օնիկ Գասպարյանի զեկույցի արձանագրության գաղտնազերծված ձայնագրություն է հրապարակել

ԱԽ գրասենյակը, ի հավելումն 2021 թ. ապրիլի 15-ի հրապարակման, հրապարակել է խորհրդի 30.09.2020 թ. նիստի արձանագրության գաղտնազերծված՝ 25 վայրկյան տևողությամբ ձայնագրություն, որտեղ ՀՀ ԶՈՒ ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը զեկուցում է․ «Ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են»։

Հիշեցնենք, որ ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր:

Նշենք նաև, որ ի պատասխան ԱԽ-ի հրապարակած փաստաթղթերի՝ Օնիկ Գասպարյանը հայտարարել էր, որ հրապարակված փաստաթղթերն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` խեղաթյուրելով իրականությունը։