գլխավոր Իրադարձային Գերիների հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ արդեն իսկ դրական է. «Իմ քայլը»

Գերիների հարցի ներառումը ԵԽԽՎ օրակարգ արդեն իսկ դրական է. «Իմ քայլը»

Հայ գերիների վերադարձի հետ Ռուսաստանը կապ ունի այնքանով, որքանով հանդիսանում է եռակողմ հայտարարության կողմ, իսկ ԵԽԽՎ–ն` այնքանով, որքանով այդ հարցը միջազգային մարդասիրական իրավունքի նորմ է։

Այսօր ԱԺ–ում կայացած «Իմ քայլը» խմբակցության անդամների ճեպազրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալով ԵԽԽՎ այսօրվա նիստում նախատեսված՝ հայ գերիների վերադարձի հարցի քննարկմանը։

«Որքան էլ մենք փորձում ենք գերիների հարցը չքաղաքականացնել` այն քաղաքական բանակցությւնների առարկայի չվերածելու և բացառապես միջազգային մարդասիրական նորմերի սահմաններում դիտարկելու ու լուծելու համար, բայց, քանի որ մենք տեսնում ենք այդ հարցի քաղաքականացման փորձեր Ադրբեջանի կողմից, հետևաբար նրանց վրա նաև քաղաքական ճնշում պետք է բանեցվի, ինչը և արվում է»,– ասաց Եղոյանը։

Իշխող խմբակցության ներկայացուցիչը դրական է գնահատում արդեն իսկ հարցի` ԵԽԽՎ նիստի օրակարգում ընդգրկվելու քաղաքական որոշումը։