գլխավոր Աշխարհ Հալվել է աշխարհի ամենախոշոր այսբերգը

Հալվել է աշխարհի ամենախոշոր այսբերգը

Խաղաղ օվկիանոսում հալվել է մարդկության պատմության ամենախոշոր այսբերգը, որը կոչվում է А-68։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Անտարկտիդայից պոկվելու պահին, որը տեղի էր ունեցել չորս տարի առաջ, այսբերգը ուներ 6 հազար քառակուսի կիլոմետր մակերես, եւ 2,5 անգամ ավելին էր, քան Մոսկվայի մակերեսը։ Այդ պահին այսբերգի զանգվածը կազմում էր 1 տրիլիոն տոննա։

Ներկայումս այսբերգը բաժանված է բազմաթիվ մասնիկների։ Այն, որ այս այսբերգը սկսել է քայքայվել, հայտնի է դարձել 2020 թվականի ապրիլին։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ այսբերգի մի կտորը, 175 քառ կմ մակերեսով, արդեն հալվել է։

Մասնագետները հայտարարեցին այն ժամանակ, որ А-68-ը հալվում է։ Գիտնականները, ովքեր հետեւում էին այսբերգի տեղաշարժին արբանյակի օգնությամբ, զարմացել էին, թե որքան երկար է այն դրեյֆում բաց ծովում, հաշվի առնելով, թե որքան փխրուն է այն։